ԱՄՆ-ն կոչ է արել Վրաստանի պատգամավորի թեկնածուներին հանգստություն պահպանել ընտրությունների երկրորդ փուլում

17:41 • 11.10.16

ԱՄՆ-ն կոչ է արել Վրաստանի բոլոր քաղաքական խմբերին և նրանց աջակիցներին հանգստություն պահպանել խորհդարանական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: Այդ մասին ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Համաձայն Վրաստանի ԿԸՀ տվյալների՝ բոլոր ընտրատեղամասերից ձայների հաշվարկից հետո խորհրդարան է անցնում երեք կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանքը», նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը և «Հայրենասերների դաշինքը»: Սակայն, ԿԸՀ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն, 50 ընտրատարածքներում պետք է կայանա երկրորդ փուլ:

 

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կոչ է արել «բոլոր քաղաքական սուբյեկտներին և նրանց աջակիցներին խաղաղ և հանգիստ վերաբերել ընտրությունների երկրորդ փուլին և լուծել ցանկացած տեսակի հարցերը վրացական օրենսդրության համապատասխան»:

 

«Ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, սակայն մենք ցավում ենք, որ լարվածությունն աճել է օրվա ընթացքում, և ընտրական տեղամասերում տեղի են ունեցել միջադեպեր: Մենք խստորենք դատապարտում ենք բռնության ցանկացած տեսակ և սպառնալիքների առանձին դեպքերը»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում: