Ղազախստանում ձերբակալվել են ուժայինների դեմ ահաբեկչություններ պատրաստող ծայրահեղականներ
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են ծայրահեղական խմբի երեք անդամի, որոնք կասկածվում են երկրի ուժային կառույցների աշխատակիցների դեմ ահաբեկչություններ նախապատրաստելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«2016 թվականի հոկտեմբերի 10-ին Ալմաթի քաղաքում Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են ծայրահեղական խմբի երեք անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել իրավապահ և հատուկ մարմինների աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ խմբի անդամների մոտից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ նյութերի բաղադրիչներ, կրոնական ծայրահեղական նյութեր, այդ թվում՝ ահաբեկչություններ իրագործելու կոչերով:










