ՌԴ-ում բժշիկն առաջարկել է եկեղեցում մոմ վառել հիվանդի, ում կծել էր շունը
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Դալնեգորսկ քաղաքի հիվանդանոցի բժիշկն ազատվել է աշխատանքից այն բանի համար, որ շան կծելուց տուժած աղջկան առաջարկել է եկեղեցի գնալ ու մոմ վառել, քանի որ կատաղության դեմ պատվաստանյութի բացակայության պատճառով չի կարողացել անհրաժեշտ սրսկում անել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Պրիմորիեի երկրամասի փոխնահանգապետ Պավել Սերեբրյակովն ասել է, որ բժիշկն աշխատանքից ազատվել է լպիրշության համար, իսկ բուժհաստատության գլխավոր բժիշկը նախազգուշացում է ստացել ծառայողական ոչ լրիվ համապատասխանության պատճառով:
Փոխնահանգապետն ավելացրել է, որ Դալնեգորսկի հիվանդանոցն արդեն ստացել է անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր, և աղջկա կյանքին ոչ մի բան չի սպառնում:










