Երևանի ավտոկայանատեղիներից մեկում օձ է հայտնաբերվել
04:23 • 11.10.16
Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 170/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










