ԱՄՆ-ում առևտրի կենտրոնից մարդիկ տարհանվել են՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Նյու Յորքից ոչ հեռու գտնվող ամերիկյան Ուեյն քաղաքում իշխանությունները տարհանել են Willowbrook առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց՝ հնարավոր պայթյունի վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, իրավապահները հսկողության տակ են առել տղամարդուն, որը, իր իսկ պնդմամբ, հայտնաբերել է սպառնալիք պարունակող գրություն: Դրանում նշվել է, որ շենքում տեղադրված է մեկ կամ մի քանի ռումբ:
Սակայն ոստիկաններին կասկածելի է թվացել այն փաստը, որ տղամարդը չի կարողացել ներկայացնել հայտնաբերած գրությունը:
Այժմ ոստիկանները խուզարկում են առևտրի կենտրոնը՝ պայթուցիկ հայտնաբերելու նպատակով:










