Երևանի Արամի փողոցում «Կամազը»-ը շրջվել է

18:22 • 12.10.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ է վերադարձվել) և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 շենքի մոտակայքում КамАЗ մակնիշի 886 UL 63 պետհամարանիշով, բեռնված ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: