ԵՄ մաքսային միությունից դուրս գալը Բրիտանիային 25 միլիարդ ֆունտ կարժենա. The Guardian
Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացի հարցերով խորհրդական Ռաուլ Ռուպարելը կարծում է, որ ԵՄ մաքսային միությունից երկրի դուրս գալը կարող է բրիտանական տնտեսությանը 25 միլիարդ ֆունտ սթերլինգ արժենալ, հայտնում է The Guardian-ը:
Ռուպարելի խոսքով՝ մաքսային միությունից երկրի դուրս գալը երկարաժամկետ հեռանկարում կնվազեցնի Բրիտանիայի ՀՆԱ-ն 1-1,2 տոկոսով:
Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Ֆինանսների նախարարության փաստաթղթերը, հայտնել է, որ Մեծ Բրիտանիան ամեն տարի կկորցնի մինչև 66 միլիարդ ֆունտ սթերլինգ (81,69 միլիարդ դոլար), այսպես կոչված, «կոշտ Brexit»-ն ընտրելու դեպքում:










