Քաբուլում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 14 մարդ

04:30 • 12.10.16

Քաբուլում շիաների մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ամենաքիչը 14 մարդ, հաղորդում է BBC-ն:

Բացի այդ, տուժել է 26 մարդ: Ականատեսների խոսքով՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ:

Ի սկզբանե հաղորդվում էր, որ հարձակվողները պատանդներ են վերցրել: Տեղի լրատվամիջոցները հայտարարել են, որ հարձակվողներից երկուսը գնդակահարվել է ոստիկանության կողմից, իսկ մեկը շարունակում է մնալ մզկիթի ներսում: