Ղրիմի ափերի մոտ 8 հոգանոց անձնակազմով լողացող ամբարձիչ կռունկ է խորտակվել
Ղրիմի ափերի մոտ՝ Լիվադիա բնակավայրից 4 կմ հեռավորության վրա, խորտակվել է լողացող ամբարձիչ կռունկ, որն ուղևորվում էր դեպի Կերչի նավահանգիստ:
Ինչպես նշում է lenta.ru-ն՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի գլխավոր վարչությանը հղումով, կռունկի վրա եղել է 8 հոգանոց անձնակազմ, որից 5-ին հաջողվել է փրկել: Այժմ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում մյուս 3-ին գտնելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ կռունկը խորտակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Հայտնի է, որ մեծ քանակությամբ ներս թափանցած ջրի պատճառով այն շրջվել է ու խորասուզվել ջրի մեջ:










