Բագրևանդի գիշերային ակումբում դանակահարել են 2 երիտասարդների. shamshyan.com
Կոտայքի մարզից այսօր ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, և Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ղազարյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ։
Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գործող «Դիվա» գիշերային ակումբի կայանատեղիից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










