22-ամյա թուրք երիտասարդն ինքնասպանություն է գործել Facebook-ի ուղիղ եթերում

08:56 • 12.10.16

Թուրքիայի 22-ամյա բնակիչ Էրդողան Սերենն ինքնասպանություն է գործել Facebook սոցկայքի ուղիղ եթերում, հայտնում է lenta.ru-ն՝ հավելելով, որ շոկային տեսանյութը տեղադրված է եղել Սերենի ֆեյսբուքյան էջում:

 

Ըստ առկա տեղեկությունների՝ կյանքին վերջ տալու ժամանակ երիտասարդը գտնվել է տանը: Հայտնի է, որ ճակատագրական քայլի իրագործումից առաջ Սերենն իր ընկերուհուն սիրային բանաստեղծություն է նվիրել:

 

Տեսախցիկի առաջ խոսելու ժամանակ Սերենն ասել է, որ ոչ ոք չէր հավատում, որ ինքը մի օր վերջ կտա կյանքին:

 

«Իսկ հիմա տեսե՛ք»,- ասել է երիտասարդն ու ինքնասպան եղել: