Իրանում սկսել են ցուցադրել ԱՄՆ նախագահական հեռուստաբանավեճերն ու «Խաղաքարտերից տնակ»-ը
Իրանի բնակիչներն ամերիկյան քաղաքականությունն ուսումնասիրելու հնարավորություն են ստացել «Խաղաքարտերից տնակ» հեռուստասերիալի ու ԱՄՆ նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերի միջոցով, հաղորդում է Bloomberg-ը:
Դրանից բացի, IRINN նորությունների ալիքն անցկացրել է հանրապետության պատմության մեջ ամերիկյան նախագահական բանավեճերի առաջին ուղիղ եթերը` թեկնածուներ Դոնալդ Թրամփի ու Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ:










