Փարիզում Քարդաշյանին թալանելու հաջորդ օրը թալանել են թայվանցի գործարար կնոջ
Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին թալանելուց հետո նույն ճակատագրին է արժանացել թայվանից խոշոր բիզնեսի սեփականատեր գործարար մի կին: Այդ մասին հաղորդում է Daily Мail-ը:
Նշվում է, որ Թայվանից 75-ամյա գործարար Շաուլան Վանի փարիզյան բնակարանից գողացել են մոտ 218 հազար դոլար արժողությամբ զարդեր:
Հաղորդվում է, որ Վանը հանդիսանում է թայվանական Daily News թերթի հիմնադիրը, ինչպես նաև ֆրանսիական Lanvin նորաձևության բրենդի սեփականատերը:
Հոկտեմբերի 4-ին՝ թալանի օրը, կինը քնած է եղել այն բնակարանում, որտեղից գողերը տարել են 218 հազար դոլար արժողությամբ զարդերն ու այն մատանին, որը եղել է նրա մատին: Գողացել են նաև նրա հեռախոսն ու այլ թանկարժեք իրեր:
Ըստ պարբերականի տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանին թալանելու հաջորդ օրը: Հիշեցնենք, որ աստղի հյուրանոցային համարից գողացել էին 4.2 մլն դոլարանոց մատանին և մոտ 6.35 մլն դոլար արժողությամբ այլ զարդեր:
Նշվում է, որ ոստիկանությունը բացառում է կապը այդ երկու դեպքերի հանցագործությունների միջև:










