ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորիկը շարունակում է քաոսային իրավիճակ ստեղծել որոշ նահանգներում. զոհերի թիվը հասել է 33-ի (լուսանկարներ)

09:21 • 12.10.16

Միացյալ Նահանգների արևելյան ափը պատուհասած «Մեթյու» փոթորիկը շարունակում է քաոսային իրավիճակ ստեղծել որոշ նահանգներում, որտեղ զոհերի թիվն արդեն հասել է 33-ի:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, իրավիճակն առավել բարդ է Հյուսիսային Կարոլինա նահանգում, որտեղ փոթորիկը դարձել է զանգվածային հեղեղումների պատճառ: Ըստ նահանգային իշխանությունների՝ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ: Նրանք նաև նախազգուշացրել են, որ վատագույն օրերը դեռ առջևում են:

 

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Ֆլորիդայում (12 հոգի). բնական տարերքի հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել նաև Հարավային և Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Վիրջինիա նահանգներում:

 

Նշվում է, որ «Մեթյու» փոթորիկը 7.5 մլրդ դոլարի վնաս է պատճառել ԱՄՆ-ի իշխանություններին:

 

Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ նախքան ԱՄՆ հասնելը՝ փոթորիկը մոլեգնել է Հաիթիում՝  դառնալով առնվազն 1.000 մարդու մահվան ու զանգվածային ավերածությունների պատճառ:

 

 

Image result for Hurricane Matthew's US

Image result for Hurricane Matthew's US

Image result for Hurricane Matthew's US