Նազարբաևը չի այցելի Երևան՝ մրսածության պատճառով

11:12 • 12.10.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի ժամանի Երևան՝ մրսածության պատճառով: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ակորդի Այդոս Ուկիբայը, գրում է informburo.kz-ն:

 

Ուկիբայը նշել է, որ նախագահի առողջական վիճակի առնչությամբ չեղյալ է հայտարարվել նրա մասնակցությունը միջազգային միջոցառումներին: Երևանում նրան կփոխարինի վարչապետ Բակիտժան Սագինտաևը:

 

«Նազարբաևը մրսածության հետ կապված պլանային բուժում է անցնում, ընդհանուր առմամբ, առողջական վիճակը ոչ մի անհանգստություն չի առաջացնում»,- հայտնել է մամուլի քարտուղարը:

 

«Մտցվել են որոշակի փոփոխություններ, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջ նախագահի մասնակցությունը միջազգային միջոցառումներին չի նախատեսվում: Երևանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա համաձայն աշխատանքային ժամանակացույցի»,- ասել է մամուլի քարտուղարը:

 

Ավելի վաղ Նազարբաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով գտնվում է բուժման մեջ:

 

Հիշեցնենք, որ Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պետք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամաներ հոկտեմբերի 13-ին: