«Բիլ Քլինթոնը բռնարար է» գրություններով շապիկներով երիտասարդներն ընդհատել են Օբամայի ելույթը (տեսանյութ)

15:46 • 12.10.16

Հյուսիսային Կարոլինայի Գրիսբորո քաղաքի համալսարանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ հանդիսատեսի ուշադրությունը գրավել են երկու երիտասարդներ՝ «Բիլ Քլինթոնը բռնարար է» գրություններով շապիկներով:

 

Աղջիկն ու տղան սկսել են մեղադրանքներ հնչեցնել երկրի նախկին նախագահի հասցեին: Պետության ներկայիս ղեկավարը ստիպված է եղել դադարեցնել ելույթը, գրում է lenta.ru-ն:

 

Նման միջադեպ տեղի է ունեցել նաև հոկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ելույթի ժամանակ: Մի քանի մարդ ընդհատել էր նրան՝ «Բիլ Քլինթոնը՝ բռնարար» վանկարկելով:

 

Ակցիաներն անցկացվել են հանրապետական Թրամփի հասցեին դեմոկրատների հնչեցրած մեղադրանքների ֆոնին: Օրերս Թրամփը հայտնվել էր նոր սկանդալի կենտրոնում, երբ The Washington Post պարբերականը հրապարակել էր 2005թ. արված տեսանյութ, որում Թրամփն առանց կաշկանդվելու պարծենում է տարբեր կանանց նկատմամբ թույլ տված սեռական ոտնձգություններով: Ավելի ուշ նա ստիպված է եղել ներողություն խնդրել կանանցից՝ նրանց հասցեին հնչեցված գռեհիկ արտահայտությունների համար:

 

Իսկ օրեր առաջ Թրամփը հանդիպել է 4 կանանց հետ, որոնց պնդմամբ՝ «Հիլարի Քլինթոնի ամուսինը տարիներ առաջ բռնաբարել է իրենց»: