Պեսկովը կարող է Պուտինի օգնականը դառնալ. «Կոմերսանտ»

10:46 • 12.10.16

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

 

Լրատվամիջոցը գրում է, որ ՌԴ նախագահի գործող օգնական Յուրի Ուշակովը մարտին կդառնա 70 տարեկան, նա կհեռանա պաշտոնից և հավանաբար դեսպան կնշանակվի Եվրոպայի երկրներից մեկում: Ուշակովի հրաժարականի հարցը պետք է լուծվի մինչև հաջորդ տարվա մարտը:

 

Բացի Պեսկովից, լրատվամիջոցը նշում է պաշտոնի այլ թեկնածուների: Նրանց թվում են Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը և ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցներ: