Արարատի մարզի Սուրենավան գյուղում գայլերը 7 այծ են հոշոտել. ԱԻՆ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում գայլը հոշոտել Է այծեր:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Պ. Օ.-ին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են թվով 7 այծ:












