Վերսալի աշխատակիցները մեղադրվում են 250 հազար եվրո գումարի կեղծ տոմս վաճառելու մեջ
Փարիզի արվարձանում գտնվող Վերսալի պալատապարտեզային համալիրի հինգ աշխատակից մեղադրվում է զբոսաշրջիկներին կեղծ տոմսեր վաճառելու մեջ. այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով BFM TV հեռուստաալիքին:
Նշվում է, որ հանցագործ համակարգի ենթադրվող կազմակերպիչը ձերբակալվել է, իսկ նրա մեղսակիցները գտնվում են դատական վերահսկողության ներքո:
Հետաքննության տվյալների համաձայն` մեղադրյալները 10 եվրոյով զբոսաշրջիկներին վաճառել են օգտագործված տոմսերը, և պալատային համալիրին հասցված վնասը գնահատվում է առնվազն 250 հազար եվրո:










