Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել

09:57 • 13.10.16

Չորեքշաբթի երեկոյան Աթենքի կենտրոնում ռումբ է պայթել, ոչ ոք չի տուժել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ժամը մոտ 22:45-ին, Էկզարխիա թաղամասում:

 

«Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի վիրավորվել»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հաղորդվում է, որ ժամը 22:20-ին անհայտ տղամարդը զանգահարել է «Խմբագիրների թերթեր»-ի գրասենյակ և հայտարարել է, որ պայթուցիկ սարք է տեղադրել գրախանութում, և կես ժամից պայթյուն կլինի:

 

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, պայթյունը շատ ուժեղ է եղել: Նշվում է, որ պայթյունի բնույթը թույլ է տալիս ենթադրել դրան անարխիստական խմբավորումների ներգրավվածության մասին: Սովորաբար, նրանք կես կամ մի ժամ առաջ նախազգուշացնում են պայթյունի մասին թերթերի խմբագրություններին: