Մեծ Բրիտանիան պետք է քննարկի Սիրիայում ռազմական տարբերակները. երկրի ԱԳՆ

16:52 • 13.10.16

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հինգշաբթի հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Բրիտանիայի կողմից սիրիական հակամարտությունում ռազմական միջամտության հարցը, բայց ցանկացած գործողություն, նրա խոսքով, պետք է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ջանքերի մաս լինի և քիչ հավանական է մոտ ժամանակներս: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը:

 

«Այժմ ճիշտ կլինի կրկին ուշադրությունն ուղղել ռազմական տարբերակներին»,- ասել է Ջոնսոնը խորհրդարանականներին: «Բայց մենք պետք է իրատեսորեն գնահատենք այն, թե ինչի դա կհանգեցնի և ինչ արդյունքների կարելի է հասնել»,- ասել է նա։

 

Ջոնսոնի խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի գլխավոր խաղացողների նկատմամբ պատժամիջոցների խստացումը ևս մի տարբերակ է, որ Բրիտանիան ունի: