Աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Կենտրոնական Չինաստանի Հուբեյ նահանգում բացվել է աշխարհի ամենաերկար շարժասանդուղքը: Կառույցի երկարությունը 688 մետր է, իսկ ուղևորության տևողությունը` 18 րոպե, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ շարժասանդուղքը տեղակայված է Էնշի քաղաքի մոտակայքում` կիրճի լանջին: Ժամում դրանով կարող է անցնել մոտ 7.300 մարդ, իսկ ուղևորության արժեքը 20 յուան է (մոտ 3 դոլար):
Կայքը գրում է, որ շարժասանդուղքը բացվել է հոկտեմբերի 1-ին` ՉԺՀ-ի կազմավորման օրը: Աշխատանքի առաջին յոթ օրերի ընթացքում ատրակցիոնն այցելել է մոտ 70 հազար մարդ:






















