Երկու կին մեղադրել է Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգությունների համար

15:05 • 13.10.16

The New York Times-ին հայտնի է դարձել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների առնվազն երկու դեպքի մասին:

 

Դրանցից մեկը տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ: Ձեռնարկատեր Ջեսիկա Լիդսը, որն այժմ 74 տարեկան է, ոտնձգությունների է ենթարկվել Թրամփի կողմից, երբ առաջին կարգով թռչելիս է եղել Նյու Յորք: Լիդսի խոսքով՝ մինչ այդ դեպքը Թրամփին նա երբեք չէր հանդիպել:

 

Երկրորդ միջադեպը, որի մասին պատմում է The New York Times-ը, վերաբերում է 2005 թվականին: Քրուքս ազգանունով կինը հանդիպել է Թրամփին Մանհեթենում գործնական միջավայրում: Նրա ընկերությունը բիզնես էր վարում Թրամփի հետ, այդ պատճառով աղջիկը, որն այդ ժամանակ 22 տարեկան է եղել, ծանոթացել է ձեռնարկատիրոջ հետ՝ սեղմելով նրա ձեռքը: Թրամփը չի թողել աղջկա ձեռքը և համբուրել է աղջկա շուրթերը:

 

Թրամփի ներկայացուցիչները հայտնել են Associated Press-ին, որ The New York Times-ի հոդվածում նկարագրված իրադարձություններն իրականում տեղի չեն ունեցել: