Հուսեյն Բոլտը 10 մլն դոլար կնվիրաբերի Հաիթիում փոթորկից տուժածներին (լուսանկարներ)

11:37 • 13.10.16

Ճամայկացի թեթևաթլետ Հուսեյն Բոլտը 10 միլիոն դոլար կնվիրաբերի Հաիթիում «Մեթյու» փոթորկից տուժածներին, հայտնում է ТАСС-ը:

 

Օլիմպիական չեմպիոնն այցելել է կարիբյան պետություն և այնտեղ հայտարարել իր հիմնադրամի միջոցով աղետից տուժածներին օգնություն տրամադրելու մտադրության մասին: Գումարը, որ պատրաստվում է նվիրաբերել մարզիկը, կազմում է մոտ 10 մլն դոլար:

 

Բացի իր հայրենիքում՝ Ճամայկայում բարեգործական գործունեությունից՝ 2008 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ վազորդը 50 հազար դոլար գումար է փոխանցել Սիչուանում երկրաշարժիչ տուծած երեխաներին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ը դոնոր երկրներից 119 մլն դոլար է պահանջել Հաիթիում 750.000 մարդկանց օգնելու համար, որոնք տուժել են մի քանի օր շարունակ Կարիբյան ավազանում մոլեգնող «Մեթյու» փոթորկից: Փոթորկի զոհ է դարձել մոտ 1000 մարդ:

 

-