Լուկաշենկոն Հայաստան կժամանի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար

18:17 • 13.10.16

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կայցելի Հայաստան ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկրի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ալեքսանդր Լուկաշենկոն կներկայացնի Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում:

Նիստին նաև պլանավորվում է քննարկել միջազգային իրավիճակը, հավաքական անվտանգության ակտուալ հարցերը, կազմակերպության անդամ պետությունների լրացուցիչ քայլերը ահաբեկչության դիմակայման ոլորտում և այլ հարցեր: Նիստի արդյունքներով սպասվում է ավելի քան 20 փաստաթղթի ստորագրում: