Մենք չենք կարող մշտապես պարտքի մեջ ապրել. Մեդվեդև
Ռուսաստանը չի կարող մշտապես ավելացնել պետական պարտքը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է gazeta.ru-ն:
«Դեֆիցիտի ֆինանսավորման մեխանիզմի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան… Հարկավոր է, անշուշտ, չափազանց զգույշ գործել: Մշտապես ապրել պարտքի մեջ, ինչպես որոշ պետություններ, մենք չենք կարող մեզ թույլ տալ»,- ասել է նա կառավարության անդամների հետ նիստին:
Այսպես, բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար Ֆինանսների նախարարությունն առաջարկում է անցկացնել բյուջետային կոնսոլիդացիա և աստիճանաբար նվազեցնել բյուջեի դեֆիցիտը, ինչը պետք է ծախսերը համապատասխանեցնի եկամուտներին, հիշեցրել է Մեդվեդևը:










