Այսօր երեկոյան Մոսկվայում կարող է թաց ձյուն տեղալ

13:38 • 13.10.16

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում ջերմաչափի սանդղակը կնվազի, և օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 2-3 աստիճանով, հաղորդում է ntv.ru-ն` հղում անելով «Ֆոբոս» եղանակի կենտրոնին:

 

Նշվում է, որ երկինքը կպատվի խիտ շերտավոր ամպերով, իսկ երեկոյան Մոսկվայի ու Մերձմոսկովյան շրջանի առանձին մասերում տեղումներ կլինեն`թաց ձյան հավանականությամբ:

 

Ըստ օդերևութաբանների տվյալների` հոկտեմբերի 13-ին օդի ջերմաստիճանը Մոսկվայում կլինի մինչև +4 աստիճան, սպասվում է վայրկյանում 4-9 մետր արագությամբ հյուսիս-արևմտյան քամի: Լույս ուրբաթ նույնպես սպասվում են ձյան տեսքով տեղումներ: