Երևան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին մասնակցելու համար, որը կայանալու է հոկտեմբերի 14-ին:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինին:
Վերջինիս խոսքով` Պատրուշևն ուրբաթ մասնակցելու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի խորհրդին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստան է ժամանելու նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների նիստին մասնակցելու համար:










