Պուտինը պատմել է ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի գործընկերության մասին

14:09 • 13.10.16

Եվրասիական տնտեսական միության և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու միակցումը հեռանկարում կարող է Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման համար հիմք դառնալ՝ ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների մասնակցությամբ:

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին և հնդկական IANS գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրների համագործակցության պոտենցիալը նույնպես կարող է օգտագործվել այդ նախաձեռնության իրականացման համար:

 

«Ելնում ենք նրանից, որ գործընկերությունը բաց կլինի բոլոր շահագրգիռ երկրների միանալու համար և կգործի թափանցիկության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Հույս ունենք, որ մեր առաջարկն աջակցություն կստանա Հնդկաստանի կողմից, որը լուրջ հետաքրքրվածություն է դրսևորում»,- հավելել է Պուտինը: