ՌԴ-ում կարող է վճար սահմանվել պետական սահմանն ավտոմեքենաներով և բեռնատար գնացքներով հատելու համար
Մոտ ժամանակներս Ռուսաստանում կարող է վճար սահմանվել պետական սահմանն ավտոմեքենաներով և բեռնատար գնացքներով հատելու համար: Այդ մասին հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին:
Գումարն անհրաժեշտ է սահմանային անցակետերի բարելավման համար, այդ ծախսերը գնահատվում են 250 միլիարդ ռուբլի:
Բեռնափոխադրողները նշում են, որ նոր վճարը կբարձրացնի իրենց ծառայությունների գինը և կարող է հանգեցնել ներմուծվող ապրանքների թանկացման, բայց պատրաստ են «խելամիտ ծանրաբեռնվածության», եթե դա կկրճատի սահմանն անցնելու ժամանակը:










