Սիրիայում ավելի քան 15 000 մարդ առևանգված կամ անհետ կորած է համարվում
Սիրիայում ծագած հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 15 000 մարդ համարվում է առևանգված և անհետ կորած:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` մեջբերելով Սիրիայում ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարի հայտարարությունը:
Վերջինիս խոսքով` անհետ կորած անձանց մեծ մասը գտնվում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ձեռքերում` որպես պատանդ:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011-ից ի վեր, մինչդեռ վերջին երկու տարում ակտիվ մարտեր են ընթանում իսլամիստ գրոհայինների և աշխարհազորայինների ու կառավարական բանակի միջև:










