Փոթորիկ և հեղեղումներ Օդեսայում (լուսանկարներ)

12:43 • 13.10.16

Ուկրաինայի Օդեսայի մարզում փոթորկի հետևանքով մեծ թվով ծառեր են տապալվել, որոնք ընկնելով՝ վնասել են տրոլեյբուսների և տրամվայների մի քանի երթուղիների կոնտակտային գծերը: Այս մասին գրում է ուկրաինական vesti-ukr.com կայքը:







Նշվում է, որ քամու արագությունը հասնում է վայրկյանում 20-25 մետրի:


Տապալված ծառերը վնասել են նաև մի շարք ավտոմեքենաներ:


Օդեսայի մարզի Վիլկովո քաղաքում հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է սեփական տուն: Մի շարք տնտեսություններ են հեղեղվել նաև Նովոսելսկոյե գյուղում:


Հզոր ցիկլոնն Ուկրաինա է շարժվել Ռումինիայից՝ իր հետ բերելով ուժգին քամի և անձրև:

Фото: 048.ua