Մալայզիայի իշխանությունները 3 գյուլենականների են հանձնել Թուրքիային

23:21 • 14.10.16

Մալայզիայի իշխանությունները Թուրքիային են հանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող երեք մարդու:

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

Գործակալության տվյալներով` կասկածյալներին հանձնելու մասին կողմերը պայմանավորվել են անցյալ շաբաթ` Չավուշօղլուի և Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի հանդիպման ընթացքում:

Չավուշօղլուն ընդգծել է նաև, որ Թուրքիան շարունակելու է պայքարել Գյուլենի կազմակերպության մեջ մտնող բոլոր կառույցների դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: