ՔԿՀ աշխատակիցները դատապարտյալին բերված հանձնուքում եղած լոլիկների մեջ  դեղահաբեր են հայտնաբերել

11:00 • 14.10.16

Հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատախարտյալին բերված հանձնուքի մեջ դեղահաբեր են հայտնաբերել։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, իրացնելով օպերատիվ տվյալները, Քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:

Հայտանբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: