ՌԴ ԱԻՆ օդանավը մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի ուղևորներին և վթարից տուժածներին Երևան տեղափոխելու
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ներկայացնում է նոր մանրամասներ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների մասին՝ ժամը 13.30-ի դրությամբ։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, մերձմոսկովյան «Ռամենսկի» օդակայանից ՌԴ ԱԻՆ օդանավն մեկնել է Բեսլան՝ Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի ուղևորներին և վթարի հետևանքով տուժածներին Երևան տեղափոխելու նպատակով:
Նախատեսվում է, որ օդանավը Բեսլանում վայրէջք կկատարի մոսկովյան ժամանակով ժամը 14.00-ի սահմաններում:
Ներկա պահին Բեսլանի մշակույթի տանը կազմակերպված ժամանակավոր կացության վայրում գտնվում է 26 քաղաքացի:
Դեսպանությունից տեղեկացնում են, որ հավելյալ տեղեկությունները կհայտնեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով՝ զոհված անձանցից երեքը ՌԴ քաղաքացի է, երկուսը՝ ՀՀ քաղաքացի:
Լունոնյան Ա.Պ. – ծնված՝ 1960թ., ՀՀ քաղաքացի
Պողոսյան Յու.Ս. – ծնված՝ 1954թ., ՀՀ քաղաքացի
Լազուկին Ա.Վ. – ծնված՝ 1968թ., ՌԴ քաղաքացի
Պանչենկո Վ.Մ. – ծնված՝ 1973թ., ՌԴ քաղաքացի
Մամչենկո Ս.Ս. – ծնված՝ 1999թ., ՌԴ քաղաքացի
Ավտովթարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 264 հոդվածով:










