Հալեպի Նոր Գյուղ թաղամասում հայուհի է վիրավորվել
Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում վերսկսված հրթիռակոծության հետևանքով հայուհի է վիրավորվել, գրում է «Գանձասարը»:
Վիրավորված Լեդա Գյուլյուզյանը տուժել է Հալեպի «Սիս» համայնքային համալիրի 3-րդ շենքի հետնամասի հրթիռակոծության ժամանակ: Նրա վիճակը բժիշկները կայուն են գնահատում:
Հրթիռակոծության են ենթարկվել նաև Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Շեյխ Թահա թաղամասերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացել էր 5, վիրավորվել՝ 11 հայ: Հոկտեմբերի 4-ի հրթիռակոծության ժամանակ մահացել է 3 հայ:










