Հալեպում վերսկսված հրթիռակոծության հետևանքով հայկական վարժարանների աշակերտներին տեղափոխել են ներքնահարկեր

15:34 • 14.10.16

Հալեպի Սուլեյմանիյե և Վիլլաներ թաղամասերի հայկական վարժարանների աշակերտներին տեղափոխել են ներքնահարկեր` անվտանգության նկատառումներով: Այս մասին գրում է «Գանձասար» թերթը:


Հարաբերական անդորրից հետո նախօրեին վերսկսվել է Հալեպի մի շարք թաղամասերի հրթիռակոծումը, որի հետևանքով տուժել է նաև հայաշատ Նոր Գյուղ թաղամասը: 


Թաղամասի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է Լեդա Գյուլյուզյանը, նա տուժել է Հալեպի «Սիս» համալիրի 3-րդ շենքի հրթիռակոծության ժամանակ: Նրա վիճակը կայուն են գնահատում:



Սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով մահացել է 5, վիրավորվել՝ 11 հայ: Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հրթիռակոծոթյան հետևանքով զոհվել է 3 հայ: