Այսօր երեկոյան ինքնաթիռով Հայաստան կտեղափոխվեն Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները
Այսօր երկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան են տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Մինչդեռ, այլ գերատեսչություններում շրջանառվում էր տեղակատվություն, որ Վլադիկավկազ պետք է տեղափոխվեն ավտոբուսի վթարից տուժածների ու զոհերի հարազատները:
Առայժմ հայտնի չէ, թե տուժածների հետ ինքնաթիռով ՀՀ տեղափոխվելո՞ւ են ՀՀ քաղաքացի երկու զոհերի մարմինները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:










