Հայտնի է Մոսկվա-Երևան վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը
Մոսկվա - Երևան վթարի ենթարկված Mercedes մակնիշի, 50 AA 515 պետհամարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Նախնական տվյալներով` վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավոր:










