Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով չտուժած քաղաքացիների վերադարձը կազմակերպվել է. ՀՀ տրանսպորտի նախարարություն
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով չտուժածները քաղաքացիների վերադարձը Հայաստան կազմակերպվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի կապի և նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը։
Նա ասաց, որ վթարից չտուժած քաղաքացիները, ովքեր առողջական խնդիրներ չունենն հիմա գտնվում են Բեսլանի մշակույթի տանը, նրանք ստանում են այն, ինչի կարիքն ունեն, սակայն այս պահին որևէ բանի կարիք չունեն:
«Նախարարի անմիջական հանձնարարությամբ արդեն կազմակերպվում է նրանց վերադարձը Հայաստան, ավտոբուսը ճանապարհին է, մեկնում է Հյուսիսային Օսեթիայից Բեսլան քաղաքի այդ հատված քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Կա 5 զոհ։
Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ-ում բացվել է թեժ գիծ։










