Մոսկվայի «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանը վտանգավոր հնարքներով տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

15:38 • 14.10.16

Մոսկվայում փողոցային ավտոմրցարշավների հայտնի մասնակից, «ոսկյա երիտասարդության» ներկայացուցիչ Մառա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերթական սկանդալային տեսանյութը՝ թանկարժեք մեքենաների մասնակցությամբ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, հանրային օգտագործման ճանապարհին նկարահանված տեսանյութում ներկայացված են թանկարժեք մեքենայով արվող վտանգավոր հնարքներ, որոնք խախտում են ճանապարհատրանպորտային երթևեկության կանոններն ու վտանգում ուղևորների կյանքը:

 

Աղբյուրը նկատում է, որ այս անգամ սկանդալային համբավ ունեցող Բաղդասարյանն անձամբ չի եղել փոխադրամիջոցի ղեկին: Հայուհին պարզապես տեղի ունեցածը նկարահանել է հեռախոսով ու տարածել համացանցում:

 

Նշվում է, որ Բաղդասարյանը պարբերաբար մասնակցում է արգելված ավտոմրցաշարերի, ինչի պատճառով  ժամանակ առ ժամանակ գրավում է օրենքի պահապանների ուշադրությունը: Նրան համարում են Մոսկվայի ամենահայտնի փողոցային ավտոմրցարշավորդուհին:

 

Ներկայում Բաղդասարյանի անունը շոշափվում է ավելի վաղ Մոսկվայի կենտրոնում Mercedes Gelandewagen մեքենաներով կազմակերպված մրցարշավի վերաբերյալ հարուցված քրեական գործում: