Մոսկվայում կինն ու երեխան փրկվել են մահից՝ խուսափելով 16-րդ հարկից ընկած պատուհանի շրջանակի հարվածից (տեսանյութ)

12:49 • 14.10.16

Մոսկվայի հյուսիս-արևելքում կինն ու մանկասայլակում գտնվող մեկամյա երեխան փրկվել են մահից՝ խուսափելով բազմաբնակարան շենքի 16-րդ հարկից ընկած պատուհանի շրջանակի հարվածից, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով 360 հեռուստաալիքին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին, երբ բանվորները փոխելիս են եղել Լեսկովի փողոցի վրա գտնվող բազմահարկ շենքի պատուհանները:

 

Տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է մուտքից մանկասայլակով կին դուրս գալիս, կարճ ժամանակով կանգ առնում, նայում ժամացույցին, այնուհետև գնում զբոսանքի: 13 վայրկյան անց նրա կանգնած տեղում պատուհանի շրջանակ է ընկնում և վնասում մուտքի մոտ կայանած Hyundai մակնիշի ավտոմեքենան:

 

Նշվում է, որ միջադեպից հետո բնակարանի տերն իջել է բակ ու հարևանների հետ խորհուրդներ տվել բանվորներին: