Հայտնի են Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարից տուժածների անունները

10:20 • 14.10.16

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է ՌԴ տարածքում Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիների նախնական ցուցակը, որոնք բուժօգնություն են ստանում Վլադիկավկազի 3 հիվանդանոցներում:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին. վթարի հետևանքով կա 5 զոհ, 27 վիրավորներից 4-ը երեխաներ են։