Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ում նշել են Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառը

12:36 • 14.10.16

Հյուսիսային Օսիայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Այդ մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

 

«Նախնական տվյալներով՝ ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու բախվել է ճամփեզրին կանգնած ավտոքարշակին»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՆԳՆ-ում հաստատել են, որ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, ստեղծվել է քննչական խումբ:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող Մոսկվա-Երևան ավտոբուսը: Կա 5 զոհ։