Օբաման սխալմամբ Պուտինին «ԿԳԲ-ի նախկին ղեկավար» է անվանել

10:51 • 14.10.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հանդես գալով հանրապետականներին ուղղված քննադատությամբ, սխալվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին պաշտոնը նշելիս և նրան «ԿԳԲ-ի (Պետանվտանգության կոմիտե) նախկին ղեկավար» անվանել, գրում է ТАСС-ը:

 

Օբաման քննադատել է հանրապետականներին այն բանի համար, որ նրանք միշտ կոշտ դիրքորոշում են ունենում Ռուսաստանի նկատմամբ, սակայն նախագահի պաշտոնի թեկնածու են առաջադրել Դոնալդ Թրամփին, որը, ԱՄՆ նախագահի կարծիքով, Պուտինին «նմանակման օրինակ է» համարում:

 

«Դուք կուսակցություն եք, որը կոշտ դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության հարցերում և հանդես է գալիս Ռուսաստանի դեմ, իսկ այնուհետև առաջադրում եք Թրամփին, ում համար նմանակման օրինակ է Վլադիմիր Պուտինը՝ ԿԳԲ-ի նախկին ղեկավարը»,- հայտարարել է Օբաման:

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Վլադիմիր Պուտինը չի զբաղեցրել ԿԳԲ-ի ղեկավարի պաշտոնը, սակայն 1998-1999 թվականներին եղել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար: