Երևանում ԼՂ թեմայով քննարկում չի լինելու. Պեսկով
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ քննարկում չի լինելու. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա մասնավորապես ասաց. «Մենք շատ նրբանկատ ենք, որ ոչ մի երկիր չմիջամտի մեր երկրի ներքին գործերին, մենք էլ շատ զգուշավոր ենք, որ մեր գործողությունները չմեկնաբանվեն որպես միջամտություն այլ երկրների ներքին գործերին, հատկապես որ խոսքը մեր մտերիմ գործընկերոջ՝ Հայաստանի մասին է»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Նախագահի նստավայր են ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների նախագահները` մասնակցելու Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:










