Հայտնաբերվել է Ռուսաստանում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար հետախուզվող քաղաքացին

12:47 • 14.10.16

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մառի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Վահե Բ.-ն:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բերման ենթարկվածը սեպտեմբերի 6-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: