Ավտովթար Գյումրիում. դեպքի վայրում չկրակված փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ)
Գյումրիի Ալեք Մանուկյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել, և դեպքի վայրում չկրակված փամփուշտներ են հայտնաբերվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը:
«Քիչ առաջ Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայրում հայտնաբերվել են չկրակված փամփուշտներ: Այնտեղ աշխատում են իրավապահ մարմինները»,-ասաց նա։
Այլ հարցերի վերաբերյալ Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:










