ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղարը Ռուսաստանին և ԱՄՆ-ին մերձեցման կոչ է արել

15:44 • 14.10.16

ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն կենտրոնական տեղ են զբաղեցնում աշխարհում, և այդ երկրները պետք է մերձենան: Այդ մասին նա հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

 

«Իհարկե, ԱՄՆ-ն և Ռուսաստանն այսօրվա աշխարհում կենտրոնական երկրներ են… Ես միշտ կոգեշնչեմ այդ երկու երկրներին, ինչպես նաև մյուսներին, միավորվել: Ես միանշանակ վստահ եմ, որ եթե այդ երկու երկրները մերձենան, նրանք մեծ հնարավորություն կունենան մոբիլիզացնելու մյուսներին և համոզելու, որ ունեցած տարաձայնությունները հաղթահարելի են»,- հայտարարել է Գուտերեշը:

 

Նա նաև նշել է, որ մտադիր է աշխատել Մոսկվայի և Վաշինգտոնի մերձեցման ուղղությամբ և պատրաստ է միջնորդ հանդես գալ այդ գործընթացում:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Անտոնիո Գուտերեշին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում այս տարվա հոկտեմբերի 13-ին: