ՌԴ-ն կարող է քննարկել Թուրքիա ՀՕՊ համակարգերի մատակարարման հնարավորությունը. Պեսկով

16:46 • 14.10.16

Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիա հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հնարավորությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցի մասին լրագրողների հարցերին:

 

«Իսկապես ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հետ կապված հարցերը եղել են Պուտինի և Էրդողանի հանդիպումների օրակարգում,- պատմել է նա:

 

Հիշատակվել են տարբեր ՀՕՊ համակարգեր, ասել է նա:

«Թուրքական կողմի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիա դրանց մատակարարման հնարավորությունը»,- հավելել է Պեսկովը: